ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մարիետա ԲԱԴԱԼՅԱՆ. Բոյկոտ՝ բոլոր հնարավոր միջոցներով

Մարիետա ԲԱԴԱԼՅԱՆ. Բոյկոտ՝ բոլոր հնարավոր միջոցներով
19.07.2013 | 00:54

Այս ՖԲ կոչվածը շատ ձեռնտու է վերևների համար: Ի՞նչ է ստացվում՝ ով ինչ դժգոհություն ունի, գրում է, մաղձը թափում է սրա էջերում, լիցքաթափվում և վերջ: Ոնց որ Րաֆֆին ընտրություններից հետո ամեն օր ժողովրդին տարավ- բերեց, հավաքեց, արձակեց, ոգևորեց, նորից տարավ- բերեց, անցավ մի ամիս, մի հատ էլ բեմադրություն սարքեց, ու վերջ, սառեցրեց ամեն ցասում ու դժգոհություն, հիմա էլ անցավ ընդհատակ:
Չեք կարծո՞ւմ, որ արդեն պետք է էական, որոշակի քայլեր անել, օրինակ, նստել տրանսպորտ և շարունակել վճարել առաջվա գնով, անցնել հեծանիվի, ի՞նչ կա որ, շատ եվրոպական քաղաքներում անգամ քաղաքապետն է հեծանիվով երթևեկում, բոյկոտի ենթարկել բոլոր ռեստորանները, կաֆեները:
Ա՛յ մարդ, որ մեր պապերը չեն հաճախել նման վայրեր, կարող է՞ կարմիր արյուն չեն ունեցել: Բոյկոտ Է հարկավոր: Բոյկոտ՝ բոլոր հնարավոր միջոցներով:

Դիտվել է՝ 1980

Մեկնաբանություններ